Կթարմացվի Գյումրի համայնքի ներհամայնքային տրանսպորտային պարկը

Կթարմացվի Գյումրի համայնքի ներհամայնքային տրանսպորտային պարկը

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում կթարմացվի Գյումրի համայնքի ներհամայնքային տրանսպորտային պարկը:


Կառավարության այսօրվա որոշմամբ Գյումրուն տրամադրվել է 441 մլն դրամ՝ 63 միկրոավտոբուս ձեռքբերելու համար։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 882 մլն դրամ է, գումարի 50 տոկոսն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։

 

63 միկրոավտոբուսից 4-ը հաշմանդամություն ունեցող անձանց համար է նախատեսված։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում