Մեր հերոս մայրեր, հերոսներ ծնած, հերոսներին կորցրած, բայց մայր ու կին կոչմանը հավատարիմ մնացած կանայք. Էնֆիաջյան
Սիրելի՛ կանայք, սիրելի մայրեր, մեր պատմության բոլոր էջերում, պայքարի ու հաղթանակների պահերին դուք եղել եք մեր կողքին, սնել ու ուժ տվել առաջ գնալու, նպատակ ունենալու ու պայքարելու հանունի։
Հանուն ծնողի, հանուն ապագայի, հանուն հայրենիքի, հանուն սերունդների։
Ապրիլի 7-ը Ավետման, մայրության ու գեղեցկության օրն է։
Սակայն շնորհավորանք բառի փոխարեն թույլ տվեք կիրառել շնորհակալանք բառը։
Մեր հերոս մայրեր, հերոսներ ծնած, հերոսներին կորցրած, բայց մայր ու կին կոչմանը հավատարիմ մնացած կանայք...
Ես, մենք, բոլորս շնորհակալ ենք Ձեզ, որ հայրենիքի համար դաստիարակել եք հայրենասերների բանակ։
Կրթել ու մեծացրել եք հերոսների։
Սարսափելի է, բայց հերոսների շարքերում շատ են անմահացածները, հայրենիքի համար մարտնչածները։
Վրա հասած խավարին վստահ եմ, որ դուք եք այն լույսը, այն հույսն ու ուժը, որով մենք կառաջնորդվենք, կգնանք առաջ, կունենանք նոր Սարդարապատներ ու նոր հաղթանակներ։
Հանուն ընկածների, հանուն բոլորի։
Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի:
Կարծիքներ