Համաներում չի նախատեսվում․ շեշտը դրված է պատժից վաղաժամկետ ազատման վրա. Սրբուհի Գալյան
«Հաճախ են հարց բարձրացնում՝ համաներում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ»:
Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մենք ավելի շեշտադրելու ենք անհատական մոտեցումները, որպեսզի վստահ լինենք, որ հասարակություն վերադարձող անձն ավելի մեծ պոտենցիալ ունի, վերաինտեգրման և վերսոցիալականացման ճանապարհն ավելի հարթ է անցել։ Այդ պատճառով կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը»,- մանրամասնել է Գալյանը:
Ըստ նախարարի՝ 2025-ին պատժից պայմանական ազատվել է 170 անձ, ինչը 32-ով ավելի է 2024-ի ցուցանիշից։
«Այս տարի արդեն ունենք 40 անձ, որոնք ազատվել են պատժից։ Եթե նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, 15 անձով ավելի է»,- ասել է նախարարը:


Կարծիքներ