Ֆրանսիան 300 մլն դոլարով կավելացնի Ուկրաինային հատկացվող ֆինանսական աջակցությունը

Ֆրանսիան 300 մլն դոլարով կավելացնի Ուկրաինային հատկացվող ֆինանսական աջակցությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան այս տարի Ուկրաինային տրամադրվող ընդհանուր ֆինանսական օգնությունը 1. 7 միլիարդից կհասցնի 2 միլիարդ դոլարի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, Մակրոնն այս մասին հայտարարել է Վարշավայում կայացած միջազգային դոնորների համաժողովին տեսաուղերձով:

Համաժողովի նպատակն է օգնել Ուկրաինային հաղթահարել Ռուսաստանի գործողությունների հետևանքները: Համաժողովը հյուրընկալել են Լեհաստանը և Շվեդիան՝ համագործակցելով Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ:

«Բնակչության հումանիտար կարիքները և երկրի տնտեսական իրավիճակը միջազգային հանրությունից պահանջում են նոր ջանքեր գործադրել»,-ասել է Մակրոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում