Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդը ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, բերման չի ենթարկվել. Ոստիկանություն
Լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ նշելով, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր է ունեցել ոստիկանների հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունն ու հայտնում, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել ոստիկանության որևէ բաժին:
«Կոչ ենք անում տեղի ունեցած դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում, երիտասարդ տղամարդ է մահացել:
Կարծիքներ