Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

«Ֆաունա զօօ» ՍՊԸ-ն Երևանի կենդանաբանական այգուն է նվիրել 2 մացառախոզ կամ աֆրիկյան փուփուլավոր վայրենակերպ՝ էգ և արու։ 

Մացառախոզերը սնվում են բուսական ծագման կերերով՝ կանաչ խոտից մինչև միրգ ու բանջարեղեն։ Վարում են գետնափոր կենսակերպ։ Ակտիվ են գիշերը։

Զույգը դեռ նոր է սեռահասուն դառնում։ Այգին հուսով է, որ կենդանատեսակը սերունդ կտա։

Կենդանաբանական այգին շնորհակալություն է հայտնել նվիրատուներին ու ողջունել նմանատիպ նախաձեռնությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում