Վաշինգտոնն անցել է պարկեշտության բոլոր սահմանները. Լավրով

Վաշինգտոնն իր վարած քաղաքականությամբ անցել է պարկեշտության բոլոր սահմանները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:
«Այսօր ԱՄՆ-ից ամեն ինչ կարելի է սպասել։ Իրենց գերիշխանությունը հաստատելու համար նրանք արդեն հատել են պարկեշտության բոլոր սահմանները՝ դիվանագիտական, էթիկական, ցանկացած այլ»,- ասաց նախարարը։
Ի տարբերություն Վաշինգտոնի պահվածքի՝ Լավրովը որպես օրինակ է բերել Պեկինը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Չինաստանը «արտացոլում է մեծ քաղաքակրթության ավանդույթները, որն ավելի քան հազար տարեկան է»։ Բացի այդ, նախարարը կարծում է, որ Չինաստանը մշակել է իր ոճը, որը «բաղկացած է այն ամենի խորը վերլուծությունից, ինչ տեղի է ունենում»։
Լավրովն այսպես է մեկնաբանել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությունը, ով Ուկրաինայում զինադադարն այս փուլում անընդունելի է համարել։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը նույնպես դեմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի առաջիկա հանդիպումից հետո հանրապետությունում զինադադար հաստատելու կոչերին։
«Որովհետև այս զինադադարը մինչև այսօր միայն կվավերացնի Ռուսաստանի ձեռքբերումները և պարոն Պուտինին ժամանակ կտա նոր մարդկանց պատրաստելու և իր հարմարության դեպքում նոր հարձակում պլանավորելու համար», - բացատրել էր ամերիկացի պաշտոնյան:
Կարծիքներ