Թուրքիայում առկա 24 միլիոն շենքի 70 տոկոսը վտանգի տակ է
Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո «Քաղաքային փոխակերպման և քաղաքաշինության» հիմնադրամը (KENTSEV) Թուրքիայում նոր նախագծեր է սկսել քաղաքային շինարարության ուղղությամբ։
Այդ մասին տեղեկություններ է հայտնել հիմնադրամի տնօրեն Հալդուն Էրսենը, փոխանցում է Ermenihaber-ը:
«Մենք աշխատել ենք Ստամբուլի քաղաքային վերափոխման ճանապարհային քարտեզի վրա։ Ստամբուլում քաղաքային վերափոխման խցանում կա։ Մեր նախագծում ներառված են դեպի Ստամբուլ միգրացիան կանխարգելող ուսումնասիրությունները:
Թուրքիայի 24 միլիոն շենքերի 70%-ը վտանգված է։ Մենք 16-17 միլիոն շենք, որոնք ռիսկային գոտում են գտնվում»,- ասել է նա։
Կարծիքներ