ԱՄՆ պետքարտուղարը Եգիպտոսի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպեց Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ և , ի թիվս այլ հարցերի, քննարկեց Ուկրաինայի շուրջ ներկա իրավիճակը և դրա ազդեցությունը պարենային անվտանգության վրա։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Բլինկենն ու Շուքրին քննարկել են ԱՄՆ-ի և Եգիպտոսի ռազմավարական գործընկերությունը։
Կարծիքներ