Հոնդուրասի նախկին նախագահին հաջորդ շաբաթ կարող են արտահանձնել ԱՄՆ

Հոնդուրասի նախկին նախագահին հաջորդ շաբաթ կարող են արտահանձնել ԱՄՆ

Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը հաջորդ շաբաթ կարող է արտահանձնվել ԱՄՆ իշխանություններին։ Այս մասին չորեքշաբթի իր կայքում հայտնել է La Tribuna թերթը՝ վկայակոչելով Կենտրոնական Ամերիկայի Հանրապետության անվտանգության նախարարությանը։

Հրատարակության տվյալներով՝ Էրնանդեսը Հերնան Ակոստա ավիաբազայում կհանձնվի ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներին, որից հետո նրան կտեղափոխեն Նյու Յորք։ ԱՄՆ-ում նրան մեղադրում են թմրանյութերի մաքսանենգությանը մասնակցելու մեջ։ Նախկին նախագահին, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է հունվարի վերջին, իշխանությունները ձերբակալել են փետրվարի 15-ին երկրի մայրաքաղաք Տեգուսիգալպայում։ Նրան արտահանձնելու որոշումը դատարանը կայացրել է մարտի կեսերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում