Մեքսիկայում վատ եղանակի հետևանքով երեք մարդ է զոհվել

Մեքսիկայում վատ եղանակի հետևանքով երեք մարդ է զոհվել

Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Գերերո նահանգի Ակապուլկո հանգստավայրում տեղացած անձրևները խլել են երեք մարդու կյանք։ Այս մասին կիրակի օրը հայտնել է տարածաշրջանային Sol de Acapulco թերթը՝ վկայակոչելով մունիցիպալ արտակարգ իրավիճակների կառավարմանը։

 Հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են ջրհեղեղներ, սողանքներ և էլեկտրահաղորդման գծերի խզումներ, նյութական վնասի ընդհանուր չափը դեռ պետք է հաշվարկվի։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 24 ժամվա ընթացքում Գերերոյում եղանակային պայմանները կպահպանվեն։ Նահանգի առանձին հատվածներում սպասվում են մինչև 250 մմ տեղումներ, անձրևները կուղեկցվեն քամու ուժգնացումով՝ մինչև 22 մ/վրկ արագությամբ։ Իշխանությունները կոչ են արել շրջանի բնակիչներին ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ և հետևել քաղաքացիական պաշտպանության ուժերի ահազանգերին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում