Առողջական հիմքով պայմանավորված, զորակոչիկին ՄԻՊ աջակցությամբ տարկետում է տրամադրվել
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ առողջական հիմքով պայմանավորված, զորակոչիկին տրամադրվել է տարկետում:
ՄԻՊ հաղորդագրության համաձայն, զորակոչիկի մայրը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդու՝ զինվորական ծառայության պիտանիությունը վերանայելու և լրացուցիչ փորձաքննության ներկայացնելու հարցում։
«Ըստ դիմումատուի՝ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից մանրամասն չեն դիտարկվել, ինչի պատճառով վերջինս ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացված հարցը քննարկել է Պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում զորակոչիկը կրկին ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը և ստացել տարկետում։
Հարկ է նշել, որ համանման բազմաթիվ հարցեր ստանում են լուծում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ և իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ