Սայաթ-Նովա համայնքում հերոսացած տղաների հիշատակին նվիրված հուշաքար է տեղադրվել
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը Սայաթ-Նովա համայնքում մասնակցել է 44-օրյա պատերազմում համայնքի անմահացած հերոսներ Արտյոմ Առուստամյանի, Արցախ Հովհաննիսյանի, Հակոբ Հակոբյանի, Շմավոն Սերոբյանի և Աշոտ Խոմովի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին:
Համայնքում բացվել է նաև Արցախյան պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքար:
Ներկայացվել է հերոս տղաների կյանքն ու մարտական ուղին, որից հետո Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։
Միջոցառմանը ներկա է նաև համայնքի ղեկավար կազմը, զոհվածների հարազատներ, ծառայակից ընկերներ և այլք:
Կարծիքներ