Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ձերբակալելու մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին ձերբակալելու և Բաքու տանելու մասին։
Տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախից Հայաստան են եկել բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նրանց թվում էին Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը և ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյանը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Երևան են ուղևորվել հենց այս պաշտոնյաների հետ, սակայն Հաքարիի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետում ձերբակալվել են։
Կարծիքներ