Գերմանիան եւ Լեհաստանը խստացրել են կարանտինը կորոնավիրուսով վարակվածների թվի աճի կապակցությամբ
Գերմանիան եւ Լեհաստանը խստացրել են կարանտինի սահմանափակումները մահաբեր չինական կորոնավիրուսով վարակվածների թվի աճի կապակցությամբ, հաղորդում է MIGNews-ը:
Համաձայն ԳԴՀ-ի նոր հրամանի՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը Բեռլինում եւ Ֆրանկֆուրտում բոլոր ռեստորաններն ու ակումբները կփակվեն 23:00-ին: Կսահմանափակվեն նաեւ խանութների աշխատաժամերը, բացի դեղատներից:
Իր հերթին՝ լեհերին պարտադրել են կրել դիմակներ բոլոր հասարակական վայրերում: Բացառություն է գործում միայն անձանց համար, որոնց չի կարելի պաշտպանիչ անհատական միջոցներ կրել առողջական վիճակի պատճառով: Առանց դիմակ կարելի է գտնվել միայն անտառում, կանաչ գոտիներում, այգիներում զբոսանքի ժամանակ եւ սպորտով զբաղվելիս:
Վերջին չորս օրվա ընթացքում երկրում գրանցվել են կորոնավիրուսի տարածման ռեկորդային ցուցանիշներ: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 4 հազար նոր դեպք:
Կարծիքներ