Չինաստանն առաջին անգամ հայտնել է Հնդկաստանի սահմանին տեղի ունեցած բախման ժամանակ իր կորուստների մասին

Չինաստանն առաջին անգամ հայտնել է Հնդկաստանի սահմանին տեղի ունեցած բախման  ժամանակ իր կորուստների մասին

Չինաստանը հայտարարել է, որ 2020 թվականի հունիսին Հնդկաստանի հետ սահմանին տեղի ունեցած բախման ժամանակ չորս զինվորական է զոհվել, մեկը՝ լրջորեն վիրավորվել։ Այս մասին հայտնում է Չինաստանի Պաշտպանության նախարարությունը։ Սա եզակի դեպք է, կարելի է ասել՝ առաջին անգամն է, որ Չինաստանն իր ռազմական կորուստների մասին հրապարակում է անում։

Հիշեցնենք, որ իրավիճակը չին-հնդկական սահմանին լարվեց անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին, երկու կողմերի միջեւ Պանգոնգ լճի մոտակայքում տեղի ունեցած բախումների հետեւանքով։ Այս տարվա փետրվարի սկզբին արդեն կողմերը իրենց զորքերը հետ են քաշել բախման շրջանից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում