Արմավիրի մարզում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում

Արմավիրի մարզում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում