Վարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել, այլ թեկնածուի հարց չի էլ քննարկվել. Դիանա Գասպարյան

Վարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել, այլ թեկնածուի հարց չի էլ քննարկվել. Դիանա Գասպարյան

«Ես վստահ եմ մեր հաղթանակի հարցում»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էջմիածնի գործող համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դիանա Գասպարյանը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։ 

Խոսելով ընտրության ընթացքի և մրցակից ուժերի մասին՝ Գասպարյանը նշեց. «Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որ առողջ ընտրապայքար լինի, սակայն այսօր էլ տեսնում ենք, որ արդեն խախտման դեպքեր կան: Այլ ուժից թեկնածու ունենք, որ իր նկարով մեքենա է կանգնեցրել ընտրատեղամասերից մեկի դիմաց: Ահազանգել ենք ոստիկանություն: Երեկ էլ ենք արձանագրել խախտման դեպք. լռության օրը տեսահոլովակ են տեղադրել սոցցանցում: Բայց, այսքանով հանդերձ, ես վստահ եմ՝ էջմիածնեցին ճիշտ ընտրություն կանի»:

Գասպարյանի խոսքով՝ այս ընտրություններում ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ կտանի, և ևս 5 տարի իրենց կուսակցությունը կկառավարի Էջմիածին համայնքը:

Անդրադառնալով վարչապետի հետ ունեցած փոխհարաբերություններին՝ Դիանա Գասպարյանն ասաց. «Վարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել, այլ թեկնածուի հարց չի էլ քննարկվել: Մեր հարաբերությունները երբևէ խաթարված չեն եղել: Մենք ունենք փայլուն փոխհարաբերություններ մեր առաջնորդի, մեր ղեկավարի հետ: Այն, ինչ շրջանառվում է,  ընդամենը ստի ու աղբի մի մաս է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում