Ժամը 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 6,15 տոկոսը

Ժամը 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 6,15 տոկոսը

 Հայաստանի 36 համայնքներում տեղի ունեցող համամասնական ընտրակարգով ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների ընդամենը 6,15 տոկոսը:

Տվյալներն ամփոփել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Մասնավորապես, Վանաձորում մասնակցությունը կազմել է 5,64 տոկոս, Արարատում՝ 7,78 տոկոս, Մասիսում՝ 7,18 տոկոս, Թալինում՝ 7,67 տոկոս, Էջմիածնում՝ 3,14 տոկոս:

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում՝ 16,07 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը՝ Արմավիրում՝ 1,87 տոկոս, Էջմիածնում է՝ 3,14 տոկոս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում