Աֆղանստանում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աֆղանստանի հյուսիս-արևելքում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջուրմ գյուղից 45 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 12 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 206 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։



Կարծիքներ