Էդգար Հովհաննիսյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում

Էդգար Հովհաննիսյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում

Դատավորների ընդհանուր ժողովին, որը հրավիրվել է օգոստոսի 4-ին,  քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամ է ընտրվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը։

ԲԴԽ-ից հայտնում են, որ թեկնածուները երեքն են եղել՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում