Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղում ամբողջական էթնիկ զտումները. Մարուքյանի կոչը

Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղում ամբողջական էթնիկ զտումները. Մարուքյանի կոչը

ԵԱՀԿ և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 22.07.23-ին, իր նմանատիպ մեկնաբանություններից հետո, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց, որ իր «առաքելությունը պատերազմում հաղթելն էր»։

Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Մինչ մենք բախվում ենք 2020-ի պատերազմի սարսափելի հետևանքներին, որոնք սանձազերծվել են Ադրբեջանի կողմից՝ համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի և սկզբունքի դեմ, այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը ՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։

Վերջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը», գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում