Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ

Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ

Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի (World Health Assembly) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ 7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։

Գլխավոր կոմիտեն կազմված է 25 անդամներից։ Կոմիտեն, խորհրդակցելով Գլխավոր տնօրենի հետ, իրականացնում է հետևյալ գործառույթները.

որոշում է նստաշրջանի ընթացքում բոլոր լիագումար նիստերի, հիմնական հանձնաժողովների նիստերի և բոլոր հանձնաժողովների նիստերի ժամը և վայրը,
 որոշում է նիստի ընթացքում յուրաքանչյուր լիագումար նիստի աշխատանքների հերթականությունը,
 Առողջապահության ասամբլեային առաջարկում է օրակարգի հարցերը,
 անհրաժեշտության դեպքում հանձնաժողովներին հատկացված օրակարգի հետագա հարցերը մի հանձնաժողովից փոխանցում է մյուսին,
 զեկուցում է օրակարգում լրացումների մասին,
 համակարգում է հիմնական և բոլոր հանձնաժողովների աշխատանքը,
 սահմանում է նիստի հետաձգումը,
 այլ կերպ նպաստում է նիստի աշխատանքների կանոնավոր իրականացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում