Սալիվանին խորհուրդ են տվել ավելացնել զենքի մատակարարումներն Ուկրաինային
Փորձագետներն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանին խորհուրդ են տվել ավելացնել զենքի մատակարարումներն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը։
Հրատարակությունը նշում է, որ «Ռուսաստանի հարցով փորձագետների խումբը կոչ է արել Սալիվանին ավելի շատ զենք ուղարկել ուկրաինացիներին՝ այս շաբաթ Ժնևում ռուս պաշտոնյաների հետ կայանալիք կարևոր դիվանագիտական հանդիպումներից առաջ»։ Սալիվանը Մոսկվայի հանդեպ կոշտ գծի կողմնակիցների հետ հանդիպում է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով։
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները պարբերաբար հանդիպում են Ռուսաստանի հարցով փորձագետների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային պաշտպանական ռազմական միջոցներ տրամադրել։
Կարծիքներ