ԵՄ-ը կհամաձայնեցնի Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների հարցը
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները սեպտեմբերի 21-ին կայանալիք հանդիպմանը համաձայնեցնելու են Բելառուսի գործող իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին Financial Times- ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ հանդիպման հիմնական հարցերից մեկը կլինի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատժվամիջոցներին ենթարկվողների ցուցակում ընդգրկելը:
«Մենք չենք ընդունում, որ նա հաղթեց ընտրություններում, ուստի նա չունի ժողովրդավարական լեգիտիմություն», – ասել է Բորելը:
Կարծիքներ