Թուրքիայի նախագահը ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ քննարկել է պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին ասել է, որ Անկարան աշխատում է իր տարածքում վիրավոր պաղեստինցիներին բուժելու ուղղությամբ։ Այս մասին հեռախոսազրույցի արդյունքում հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածի վերջին իրավիճակը և ընթացիկ իրադարձությունները: Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի Գազա, իսկ վիրավորներին անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ցուցաբերվի Թուրքիայում: Թուրքիան պարտավորվում է ապահովել. շուտափույթ զինադադար տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ