Փրկարարները սարից իջեցրել են ոտքը կոտրած հովվին

Փրկարարները սարից իջեցրել են ոտքը կոտրած հովվին

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 5-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացել, որ հովիվը Ճամբարակ քաղաքի մոտակա սարում կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն Ա․ Ա․-ին (ծնված 1987 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ճամբարակի բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում