Բելառուսի արձագանքման ուժերի ստուգումը կապված է ՆԱՏՕ-ի գործողությունների հետ. Լուկաշենկո

Բելառուսի արձագանքման ուժերի ստուգումը կապված է ՆԱՏՕ-ի գործողությունների հետ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում արձագանքման ուժերի անսպասելի ստուգումը կապված է ՆԱՏՕ-ի գործողությունների, այլ ոչ թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է «Բելտա»-ն:

«Սա ոչ այնքան կապված է Ուկրաինայում հատուկ գործողության հետ, որքան  ՆԱՏՕ-ի զինված ուժերի գործողությունների և Բելառուսի շուրջ իրավիճակի սրման հետ։ Ես կասեի, որ  այն ավելի է սրվել, և մեր զինված ուժերը ստիպված են արձագանքել դրան»,- ասել է նա:

Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը նկատել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և ընդհանրապես ՆԱՏՕ-ի բլոկի երկրները զորքեր են տեղափոխում Բելառուսի սահման։

«Մի քանի տարի առաջ դրանք 3000-ն էին, հիմա՝ 32000-ը, ուստի մենք չենք կարող չարձագանքել»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում