Կայծակի հարվածից Ադրբեջանում երկու սահմանապահ է մահացել
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության երկու զինծառայող է մահացել կայծակի հարվածից։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 9-ին Լենքորանի սահմանապահ ջոկատի պաշտոնական տարածքում։
Մասնավորապես, զոհվել են մայոր Բախիշ Բախիշլին և զինծառայող Ալի Նագիևը։
Հստակեցվում է, որ սահմանապահները զոհվել են պետական սահմանը պաշտպանելու համար ծառայություն կատարելիս։
Կարծիքներ