Մահացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր տնօրենը
53 տարեկան հասակում մահացել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Դելուարը, հայտնում է կազմակերպության կայքը։
Լրագրողը մահացել է Փարիզում հունիսի 8-ին, քաղցկեղի հետևանքով։
«Լրագրությունը նրա կյանքի պայքարն էր, նա պայքարում էր անսասան համոզմունքով»,- ասվում է նրա մահախոսականում։
Դելուարը աշխատել է ֆրանսիական հեռուստատեսությունում, Le Point ամսագրում և ղեկավարել է լրագրողների վերապատրաստման կենտրոնը։ 2012 թվականից նա դարձել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավարը։
Կարծիքներ