Չավուշօղլուն և Բլինկենը քննարկել են հացահատիկի գործարքն ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 30-ին հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը և հացահատիկի գործարքը։
Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Բլինկենը շնորհավորանքներ է փոխանցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմավարական մեխանիզմի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, Նյու Յորքում «Թուրքական տան» վրա հարձակման, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը և Ստամբուլի հացահատիկի համաձայնագիրը»,- ասել է աղբյուրը։
Կարծիքներ