Քրեակատարողական ծառայության պետը Հանրապետության տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ծառայողների
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն․ Հանրապետության տոնի առթիվ ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք քաղաքացիական և քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվել են խրախուսանքի տեսակներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը ծառայողներին պարգևատրել է հուշանվերներով և «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար», «Գերազանց ծառայության համար» կրծքանշաններով, մի խումբ քաղաքացիական ծառայողների ՔԿԾ գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի կողմից հանձնվել են հուշանվերներ: Կիրառվել են նաև խրախուսանքի այլ տեսակներ:
Նշվում է, որ Սերգեյ Ատոմյանը, շնորհավորելով պարգևատրվածներին և ներկաներին Հանրապետության տոնի առթիվ, մաղթել է նրանց պատվով ու անփորձանք ծառայություն, շնորհակալություն հայտնել բարեխիղճ աշխատանքի և ցուցաբերած նվիրվածության համար՝ կարևորելով հայրենքի համար այս դժվարին պահին յուրաքանչյուրի անձնվիրությունն ու միասնականությունը:
Կարծիքներ