Առավոտյան Վրաստանի խորհրդարանի մոտ բախում է տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև
Այսօր՝ առավոտյան ժամը 9-ից, Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համակիրները բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ: Տեղում մոբիլիզացված են նաև ոստիկանական ուժեր:
Ակցիայի մասնակիցները պատգամավորներին դիմավորել են վիրավորական բացականչություններով: Լրագրողների հայտարարությամբ՝ ընդդիմադիրները փորձել են փակել խորհրդարանի մուտքը, պարեկային ոստիկանությունը դա թույլ չի տվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախում ընդդիմադիրների ու ոստիկանների միջև: Հաղորդվում է 7 ցուցարարի ձերբակալության մասին։
Sputnik Грузия-ի լրագրողն ակցիայի մասնակիցների ձեռքերում նկատել է ծխանռնակներ։
Առաջիկա օրերին ընդդիմությունը ծրագրել է բողոքի ակցիաներ անցկացնել կառավարության գրասենյակի, այնուհետև ՆԳՆ-ի, Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, ապա մարտի 13-ին՝ կրկին վերադառնալ խորհրդարանի շենքի մոտ:
Կարծիքներ