Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 22-ից 23-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, կողոպուտի և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, սպանության նախապատրաստության, հոգեկան ներգործության ու ավտոտրանսպորտային միջոցը փախցնելու փորձի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ