ԱՄՆ-ում 10 միլիոն դոլար են առաջարկում յուրաքանչյուրին, ով կբացահայտի ընտրություններին միջամտած անձանց
ԱՄՆ իշխանությունները 10 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևատրում են հայտարարել յուրաքանչյուրի համար, ով տեղեկատվություն կտրամադրի ընտրություններին միջամտող անձանց մասին, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը:
«Պետդեպարտամենտի՝ «Արդարության համար պարգևատրում» ծրագիրը մինչև 10 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկում այն անձանց նույնականացման կամ հայտնաբերման համար, որոնք, գործելով արտասահմանյան կառավարությունների պատվերով կամ վերահսկողությամբ, միջամտում են ԱՄՆ ընտրություններին», – հայտարարել է Պոմպեոն:
Նա նշել է, որ տվյալ պնդումը վերաբերում է նաև Ռուսաստանին և նրա «նենգամիտ գործող անձանց»:
Կարծիքներ