ԱՄԷ-ն Ուկրաինային կփոխանցի 2,5 հազար Էլեկտրոգեներատոր

ԱՄԷ-ն Ուկրաինային կփոխանցի 2,5 հազար Էլեկտրոգեներատոր

Արաբական Միացյալ Էմիրությունները 2500 էլեկտրոգեներատոր կհանձնի Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր հակամարտության ընթացքում երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին վնասելու պատճառով զրկված են էլեկտրաէներգիայից: Այս մասին հայտնել է WAM լրատվական գործակալությունը։ 

Ըստ աղբյուրի՝ մարդասիրական օգնության խմբաքանակը ներառում է 2,5 հազար կենցաղային էլեկտրոգեներատորներ՝ 3,5-ից 8 կՎտ հզորությամբ։ Դեկտեմբերի 24-ին Վարշավա է ուղարկվել մոտ 1,2 հազար գեներատոր, մնացածը նախատեսվում է մատակարարել 2023 թվականի հունվարին։

Ինչպես պարզաբանել է գործակալությունը, գեներատորներն ուղարկվել են 100 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օգնության փաթեթի շրջանակներում, որը նախկինում ԱՄԷ-ի իշխանությունները հատկացրել էին Ուկրաինայի խաղաղ բնակչությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում