ԵՄ-ն թույլ չի տա, որ Ուկրաինայի սպառազինությունը սպառվի․ Բորել
Եվրամիությունը թույլ չի տա, որ Ուկրաինան սպառի զենքը և ռազմական տեխնիկան Դոնբասում ռազմական գործողությունների կրիտիկական պահին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը։
«Այժմ հակամարտությունը կրիտիկական փուլում է, մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի ռազմական տեխնիկան ու սպառազինությունը սպառվեն»,- ասել է նա։
Դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ շարունակելու նույն ինտենսիվությամբ անխափան զենք մատակարարել Ուկրաինային։ «ԵՄ-ն ունի բավարար ռեսուրսներ՝ ապահովելու, որ ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարումը շարունակվի առանց ընդհատումների նույն մակարդակով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ասել է Բորելը՝ ևս մեկ անգամ հաստատելով Ուկրաինայի ռազմական հաղթանակն ապահովելու ցանկությունը։
Նա հիշեցրել է, որ մայիսի 16-ին ԵՄ արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել խաղաղության եվրոպական հիմնադրամից ևս 500 միլիոն եվրոյի հատկացմանը Ուկրաինային զենք մատակարարելու համար՝ այդ նպատակների համար հատկացված ընդհանուր գումարը հասցնելով 2 միլիարդ եվրոյի։
Բորելն ընդգծել է, որ տեխնոլոգիաների ոլորտում Ուկրաինայի ռազմական կորուստները փոխհատուցելու եվրոպական ջանքերը սրանով չեն սահմանափակվում։ «Սրանից դուրս մենք պետք է հաշվի առնենք նաև այն երկկողմանի մատակարարումները, որոնք իրականացնում են ԵՄ երկրները, ես պատրաստ չեմ նշել դրանց ընդհանուր ծավալը, բայց այն շատ մեծ է»,- ասել է Բորելը։
Բորելը մանրամասնել է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ստեղծել են առանձին համատեղ թիմ՝ օգնելու հետաքննելու Ուկրաինայում ռազմական հանցագործությունները։
Կարծիքներ