Վրաստանի վարչապետը և ԵԽ ղեկավարը քննարկել են երկրին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպմանը նշել է երկրին Եվրամիության (ԵՄ) անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությանը։
«Երկօրյա այցի ընթացքում (Բրյուսել) Վրաստանի վարչապետը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: Վարչապետը նշել է Վրաստանի պատմական ընտրությունը՝ հօգուտ եվրոպական ընտանիք վերադառնալու և այս համատեքստում ընդգծվել է Եվրահանձնաժողովի կողմից երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ