Ապամոնտաժվել է ապօրինի տեղադրված 417 գովազդ
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի վարչական տարածքում ապամոնտաժվել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված թվով 417 գովազդ։ Բացի նշվածից՝ ապամոնտաժվել են նաև 16 մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներ. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներն սկսվել են ապամոնտաժվել դեռևս անցած տարվանից․ «Տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից։ Գովազդային չափորոշիչների իմպլեմենտացիայի երկրորդ տեսանելի արդյունքը առանց ֆոնի, այսինքն, շենքի ֆասադը փակելու արգելքով օրինակներն են»,- ասաց Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով տնտեսվարողներին փոփոխություններին արձագանքելու համար։
Կարծիքներ