Կարմրուկ. ինչքանո՞վ է վտանգավոր հիվանդությունն ու ինչպե՞ս կանխել այն
Հայաստանում վերջին շրջանում գրանցված կարմրուկի դեպքերն անհանգստացրել են քաղաքացիներին: Արձանագրվել է հաստատված 53 դեպք,որից՝ 36-ը մեծահասակների, 17-ը՝ երեխաների շրջանում:
Կարմրուկը խիստ վիրուսային, սուր վարակիչ հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Դրա դեմ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։
Կարմրուկի դեմ պատվաստումն իրականացվում է Երևանի բոլոր պոլիկլինիկաներում։ Այժմ նաև հերթապահություն է սահմանված ոչ աշխատանքային օրերին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը մանրամասնորեն ներկայացրել է՝ ինչքանո՞վ է վտանգավոր հիվանդությունն ու ինչպե՞ս կանխել այն:
Կարծիքներ