Մեկդարյա իրադարձությունները ժամանակակից գործընթացների ֆոնին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Մեկդարյա իրադարձությունները ժամանակակից գործընթացների ֆոնին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 «1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագիրը հարյուր տարի անց էլ շարունակում է քաղաքական, գիտական, քաղաքագիտական եւ հանրային քննարկումների առիթ հանդիսանալ, քանի որ այն առնչվում էր մեր ազգային եւ անվտանգային հարցերին։ Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով ստեղծված իրողությունների համատեքստում տարածաշրջանային խաղացողների շահերն ավելի են բեւեռացել։

Մոսկովյան պայմանագրով Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվեց Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվեց Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանը, որը գործում է առ այսօր։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Իոսիֆ Ստալինի ջանքերի շնորհիվ արտգործժողկոմ Գեորգի Չիչերինը, ով բանակցություններում ներկայացնում էր  ՌՍՖՍՀ շահերը, հրաժարվեց մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Նա հայտարարեց, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արեւմուտք եւ Արաքսից հարավ անցկացնելուն։

ՀՀ ԳԱԱ-ում երեկ Պատմության ինստիտուտի եւ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հայաստանը 1920-1991 թվականներ» գիտական լաբորատորիայի կողմից կազմակերպվել էր Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում հայ եւ ռուս պատմաբանների մասնակցությամբ»:

                              Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում