Ավտոմեքենայի գազաբալոնի պայթյուն Գորիսում. կան տուժածներ

Ավտոմեքենայի գազաբալոնի պայթյուն Գորիսում. կան տուժածներ

Մարտի 14-ին՝ ժամը 20:14-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ավանգարդ փողոցի թիվ 31 հասցեում կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1992 թ․) պայթել է հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Գ․ Ա․-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:55-ին: Այրվել է ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում