Արփինե Սարգսյանը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է նաև բռնի տեղահանված անձանց հաշվառման ընթացքը
Նոյեմբերի 20-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Ներքին և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության բնագավառում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացի մանրամասներ։
Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ կարևորել է բարեփոխումներն ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։
Հյուրերը բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացի ուղղությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքը, ինչի հիման վրա էլ իրականացվում են նրանց օգնությունների տրամադրման միջոցառումներն ու այլ գործողություններ։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԳ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, ծառայություններում կադրերի պատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարծիքներ