Միխայիլ Բոյարսկին սրտի կաթված է ստացել
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել։ Այժմ նա արդեն տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա որդին՝ Սերգեյ Բոյարսկին։
«Հայրս սրտի կաթված է տարել, այսօր արդեն իրեն լավ է զգում, հեռախոսով խոսել եմ հետը, ձայնը կենսուրախ է, սովորական բաժանմունքում է»,- ասել է նա։
Դուրս գրման մասին դեռ տեղեկություններ չկան։ Բոյարսկին դեռ գտնվելու է բժիշկների հսկողության տակ:
Կարծիքներ