Պատմության թանգարանը նոր տնօրեն ունի
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները: Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք և թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։
Նախարարն անդրադարձել է նաև թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ աշխատանքների` ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը։
Կարծիքներ