ՊՍԺ-ում մեկնաբանել են Տուխելի հրաժարականի մասին խոսակցությունները
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդոյի հրաժարականի մասին խոսակցությունները:
«Այո, մենք տարբեր հարցեր ենք քննարկել Տուխելի հետ, սակայն նրա հրաժարականի հարց չի քննարկվել: ՊՍԺ-ն վստահում է Տուխելին և կշարունակի աշխատանքը նրա հետ»,- Լեոնարդոյի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է Տուխելի աշխատանքից և չի ցանկանում շարունակել աշխատանքը նրա հետ:
Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրից հետո ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 24 միավորով:
Կարծիքներ