Եգիպտոսում ձկնորսական նավերի խորտակման հետևանքով մեկ ընտանիքի 7 անդամ է զոհվել
Ձկնորսական երկու նավերը, որոնցում գտնվել են 13 տեղացիներ, խորտակվել է Ալեքսանդրիայի Բուրգ-էլ-Արաբ շրջանում գտնվող լճում։ Այս մասին հայտնում է Veto պարբերականը։
Նախնական տվյալներով՝ բոլոր՝ 13 անձիք եղել են բեդվինական մեկ ընտանիքի անդամ։ Ներկայում գտնվել է 7 մարդու մարմին։ Մյուս մարդկանց որոնումները շարունակվում են։ Այնտեղ է նաև Ալեքսանդրիայի նահանգապետ Մուհամմադ աշ-Շարիֆը։
Նշվում է, որ ընտանիքը երկու նավակներով պիկնիկի է ուղևորվել փոքր կղզի, որը գտնվում է լճի կենտրոնում։ Երեկոյան վերադառնալիս, նավակները, դեռևս չպարզված պատճառով, խորտակվել են, մարդիկ հայտնվել են սառը ջրում։
Կարծիքներ