Ու՞ր են կանադահայերի՝ եկեղեցի կառուցելու համար տրված միլիոնները
Այսօր Գալաստանյանին ամբողջ օրը հետապնդեց մեկ պարզ ու հասարակ հարց. ու՞ր են կանադահայերի՝ Լավալում կառուցվելիք եկեղեցու համար տրված միլիոնները։
Այս մասին գրում է civic.am-ը:
Սրա մասին արդեն քանի օր է գրում է մամուլը, մեջ են բերվում Կանադայում հայկական ամսագրերի հրապարակումներ, կանադահայերի գրառումներ։
Այսօր լրագրող Նարեկ Կիրակոսյանը այդ հարցերը տվեց Գալստանյանին, ով նախ փորձեց ամեն կերպ դիստանցավորվել հարցից, ասելով, որ ինքը մենակ ոչինչ անել չէր կարող, բոլոր որոշումները պիտի անպայման քննարկվեին Խորհրդի հետ, սակայն մեկ-երկու ճշտող հարց լսելուց հետո՝ բռնկվեց, տաքացավ, կոպտեց լրագրողին ու հասավ՝ «Քո ի՞նչ գործ» հանգրվանին։
Երբ Բագրատը սկսում էր շարժումը՝ շատերին տանջում էր հարցը,- «Ի՞նչ գործ ունի այս մարդը քաղաքականության մեջ», և ահա այս օրերին «Ու՞ր են կանադահայերի փողերը» հարցի հետ զուգընթաց ավելի ու ավելի բարձր է հնչում «Իսկ ի՞նչ գործ ունի այս մարդը եկեղեցում» հարցը։
Մնում է հասկանալ, թե ե՞րբ կլրանա Գալստանյանի կամքը՝ վերջապես կանադահայերի գումարների անհետացման մասին հանրությանը պատշաճ պատասխանելու։
Կարծիքներ