Հեռախոսազրույց են ունեցել Շառլ Միշելը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Թվիթեր»-ում տեղեկացրել է ԵԽ նախագահը:
«Հարավային Կովկասի կայուն, խաղաղ ու բարգավաճ ապագան առաջ մղելուն ուղղված հետագա աշխատանքի հեռանկարներն ենք քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված է Շառլ Միշելի գրառման մեջ:
Եվրոպական խորհրդի նախագահը նաև նշել է, որ ԵՄ-ն երկխոսությանն աջակցելու հարցում հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին:
Կարծիքներ