Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել «Իան» փոթորկի պատճառով

Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել «Իան» փոթորկի պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ մոտեցող «Յան» արևադարձային փոթորկի պատճառով և հրամայել է դաշնային օգնություն տրամադրել տեղական իշխանություններին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենի հրամանը ներառում է Ֆլորիդայի իշխանություններին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության օգնությունը:

Սպիտակ տունը նաև հայտնել է, որ ԱՄՆ առաջնորդի սեպտեմբերի 27-ին Ֆլորիդա կատարած այցը հետաձգվել է արևադարձային փոթորկի պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում